Get Adobe Flash player

Մեր գործընկերները







ՀՀ դրամի կուրսը
այլ արժույթներով Армянский драм валюта Армении
(USD)//-//
(RUB)//-//
(GBP)//-//
(EUR)//-//
(JPY)//-//


«Հրազդան» հեռուստաընկերությունը հիմնադրվել է լրագրող Մնացական Հարությունյանի կողմից: Հաղթահարելով խորհրդային և ետխորհրդային ժամանակների զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ հարուցված խոչընդոտներն ու կարծրատիպերը, «Հրազդան» հեռուստաընկերությունն իր ճանապարհն անցել է հավատարիմ մնալով լրագրողության հիմնական սկզբունքներին և իր առաքելությանը:

«Հրազդան» հեռուստաընկերության նշանաբանն է`

« ԱԶԱՏ ԽՈՍՔ, ԱՐԴԱՐ ՄԻՏՔ »

 

Պատմությունը

 

1990թ. ապրիլի 19: Հիմնադրվում  է  Հայաստանում առաջին մասնավոր  ,,Հրազդան,,  հեռուստատեսությունը: /21.12.1990թ. գործունեության պետական թույլտվության թիվ 1 վկայագիր / ` «Հրազդանը» եթեր է հեռարձակվում այժմյան Կոտայքի և Գեղարքունիք մարզերի տարածաշրջաններում: Պոտենցիալ  հեռուստադիտողների թիվն է` 220 000.

1996թ. «Հրազդան» հեռուստաընկերությունը «Անկախ հեռուստաընկերությունների ցանց» ՓԲԸ հիմնադիր անդամ է:

1997թ. «Հրազդան» հեռուստաընկերությունը Ընտրությունների համակարգման միջազգային կազմակերպության / IFES / պատվերով նկարահանել է «Թափուր տեղ» վավերագրական ֆիլմը:

1998-99թ. «ՀՐԱԶԴԱՆ – ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ» ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ :  «Հրազդան» հեռուստաընկերությունը համագործակցելով   Լոս – Անջելեսի «24 ժամ» և հայկական այլ հեռուստաընկերությունների հետ, կազմակերպել է  հեռուստակամուրջներ և հաղորդումների փոխանակումներ: Այս հաղորդաշարը հետապնդում էր տարագիր հայերի ազգակցական կապերի պահպանման և մշակույթների փոխկապակցման նպատակ:

1999թ. «Հրազդան» հեռուստաընկերությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման հիմնադրամ»-ի հետ բացել է «Հեռուստասրճարան» հաղորդաշարը, որը ցուցադրվել է հանրային հեռուստատեսության եթերում:

    ♦2001թ. «Հրազդան» հեռուստաընկերությունը «Զոդիակ իմպուլս» երաժշտական ստուդիայի հետ համատեղ թողարկել է երաժշտական ձայներիզներ և տեսաերիզներ «Հրաշամանուկ» հաղորդաշարի միջոցով հայտնաբերված  տաղանդավոր և շնորհալի երեխաների կատարմամբ: Հետագայում նրանց հնարավորություն է ընձեռնվել իրենց ընդունակությունները զարգացնել և կատարելագործել երգի, պարի, ասմունքի ասպարեզների անհրաժեշտ մասնագետների օգնությամբ: Հանրապետական փառատոներում «հրաշամանուկները» արժանացել են պատվավոր և գլխավոր մրցանակային
    տեղերի:
     

    ♦2003թ. «Հրազդան» հեռուստաընկերությունը նկարահանել և ցուցադրել է «Կաթիդ փարեն չմոռնաս»
    կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը:

2004թ. «Հրազդան» հեռուստաընկերությանը կից վերականգնվեց «Հրազդան» թերթի հրապարակումը:

2005թ. «Հրազդան» հեռուստաընկերությունը սերտորեն համագործակցում է Հրազդանի դրամատիկական թատրոնի հետ և պարբերաբար ներկայացնում է «Հեռուստաթատրոն» հաղորդաշարը:

2006թ. ՄԱԿ-ի կողմից  տրամադրված դրամաշնորհով  իրականացվել է ,, Կոռուպցիան հասարակական չարիք,, հեռուստանախագիծը, որի շրջանակում նկարահանված սկեչները  մեծ արձագանքի են արժանացել հեռուստադիտողների կողմից:

Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Հայաստանի դեսպանատան կողմից  հայտարարված հեռուստամրցույթում  ,,Հրազդան,, հեռուստաընկերության ներկայացրած ,,Ով է ուզում դառնալ քաղաքապետ /ոստիկանապետ, ջրմուղ-կոյուղու պետ/,, ծրագիրը հաղթող է ճանաչվել և իրականացվել է 2010 -2011թ.թ. ընթացքում:

2006 թվականից  ցայսօր ,,Հրազդան,, հեռուստաընկերությունը  հեռարձակվում  է օրեկան 14 -16 ժամ տևողությամբ:


Պահպանել

  • Facebook
  • Google Bookmarks
  • Twitter
  • Yahoo! Bookmarks
  • email
  • Baay!
  • RSS
  • Yandex
  • PDF
  • Print

hrazdantv

Հարցազրույց ԱՄՆ-ի դեսպանի հետ

Июнь 2017
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
« Сен    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Եղանակի տեսություն


GISMETEO: Погода по г.Раздан

Հրապարակումներ










































Գովազդի բաժին